Aravot.am-ը մայիսի 16-ին «Զեպ Բլատեր. «Պլատինին չի սպանի իր հորը» նյութում մեջբերել էր RTS հեռուստատեսության ուղիղ եթերում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մասին Զեպ Բլատերի հնչեցրած խոսքերը: ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել էր, թե ինքը Պլատինիին իրեն մրցակից չի համարում, քանի որ Միշելն իր սանն է դարձել եւ 1998 թվականին իրեն աջակցել է՝ դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ: «Չեմ հավատում, որ նա «ուզում է սպանել իր հորը», չեմ կարծում, թե Միշելն իմ դեմ կելնի», – ասել էր Բլատերը:
Բայց արի ու տես, որ «որդին» հակառակն է անում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Միշել Պլատինին օրերս Բրազիլիայում Զեպ Բլատերին հասկանալ է տվել, որ 2015 թվականին ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ այլեւս «չի պաշտպանելու նրա թեկնածությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ espnfc.com-ի