Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին այսուհետ կփոխարինի դեսպան Հերբերտ Զելբերը, ով այս նշանակումից առաջ զբաղեցնում էր ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հայտարարության մեջ։
Դեսպան Զելբերի թեկնածությունը առաջարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ինչը հավանության է արժանացել ԵՄ անդամ պետությունների կողմից։ Զելբերը հունիսի 17-18-ին Եվրամիությունը կներկայացնի ժնևյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում։
Զելբերը բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, աշխատել է Բելգրադում, Վիեննայում, Մոսկվայում, եղել է Ղազախստանում ԵԱՀԿ կենտրոնի ղեկավարը։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում