ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել նրա անունը կրող մայրաքաղաքի թիվ 29 ավագ դպրոցում: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները:
Դպրոցի բակում հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու մոտ, ապա ծանոթացել դպրոցում ցուցադրության ներկայացված երջանկահիշատակ վարչապետի մասին պատմող լուսանկարներին:
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի շրջանակում էլ երիտասարդները ներկայացրել են նրա անցած ուղու առավել ուշագրավ դրվագներն ու այն պատգամները, որոնցով առաջնորդվում է այսօր մի ամբողջ սերունդ:
Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգերի և ազգագրական պարերի կատարումներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Անդրանիկ Մարգարյա՞նն էլ է աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմից փրկել, թե՞ իր վարչապետ աշխատած տարիներին Հայաստանը հասել ու անցել էր Ամերիկային: