Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի դերակատարության կարիքը չկա Իրաքում. Ռասմուսեն. Hurriyet

Հունիս 12,2014 20:01

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ չի տեսնում իր ղեկավարած կազմակերպության դերակատարության կարիքը Իրաքում, որտեղ «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական խմբավորումը գրավել է երկրի հարավի մի մասը և Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների է պատանդ վերցրել, փոխանցում է «Հուրիեթ» թերթը:

«Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատանդներին: Ոչինչ չի կարող արդարացնել հանցավոր քայլը… Ես չեմ տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարությունը Իրաքում, բայց, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք դեպքերի զարգացմանը և կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները», – ասել է Ռասմուսենը Մադրիդում հունիսի 12-ին:

Իրաք զորք կրկին ուղարկելու կարիք չի տեսնում նաև Մեծ Բրիտանիան: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հագը հայտնել է, որ իրենց զորքերը Իրաք ուղարկելու հարց չի քննարկվում՝ հավատալով, որ Իրաքը բավական զորք ունի խնդիրը լուծելու համար:

ԱՄՆ մի պաշտոնյա «Ֆրանս Պրես»-ին հայտնել է, որ իրենք պատրաստ են աջակցել Իրաքին, սակայն ռազմական օգնություն ցուցաբերելու մասին որևէ բան չի նշել:

Իրաքի Շիա իշխանություններին զորքով օգնելու պատրաստակամություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30