Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մոտ քննարկվել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

Հունիս 12,2014 19:41

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ:

Մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության և դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել առաջարկվող փոփոխությունները և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30