Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նավակ ճոճող. «Գրեթե ոչ մի բան չեմ հասցրել գրել. Եկել են ձեռքերս բռնել». (Տեսանյութ)

Հունիս 12,2014 19:03

Այսօր՝ հունիսի 12-ին, ոստիկանները Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքից բերման էին ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝  «Նավակ ճոճողին»:

Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկանում էր Աֆրիկյանների ակումբի շենքի մետաղյա թիթեղի վրա գրառում կատարել, բայց լսում է, թե ինչպե՞ս երկու տղամարդ գոռում են՝ «ապե՛ր, ապե՛ր». «Չէի կարող պատկերացնել, որ ոստիկաններ են, որովհետեւ ըստ իս, ոստիկանները քաղաքացիներին պետք է հատուկ ձեւով դիմեն՝ հարգանքով: Այդ պահին, որ ուզում էի գրառում կատարել, ճիշտն ասած, գրեթե ոչ մի բան չեմ հասցրել գրել. Եկել են ձեռքերս բռնել են, մոտ 5 րոպե բանավիճել ենք իրար հետ այն  հարցի շուրջ թե ինչպե՞ս է պետք քաղաքացու հետ ոստիկանը փոխհարաբերություններ ունենա»:

Նրա խոսքերով պետք է ապրանքագիտական փորձաքննություն անցկացվի, ըստ որի կորոշվի ուրիշի գույքին վնաս պատճառելու չափը: Ակտիվիստը նշեց, որ ոստիկանության բաժանմունքում իր խոսքերով՝ «չաղ-չաղ, միշտ Օսիպյանի կողքին գտնվող ոստիկանը» (նկատի ունի ՊՊԾ պետի  ծառայության գծով տեղակալ Վարդան Գեւորգյանին Ա.Չ.) իր միջոցով փոխանցել է բոլոր ակտիվիստներին՝  «ինչքան իրենք կպնելու են ուրիշի գույքին, այնքան էլ պատժվելու են՝ ըստ օրենքի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Անի ջան Ձեր հոդվածների համար այլ հերոսներ փնտրեք, իսկ շարքային խուլիգաններով ոստիկանները կզբաղվեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30