Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Կիսելյովի հայտարարությունը ՀՀ իշխանությունների ոչ հետևողական վերաբերմունքի արդյունք է»

Հունիս 12,2014 18:47

«Սա առաջին դեպքը չէ, որ ռուսական պաշտոնյաները կամ ռուսական քարոզչամեքենայի առաջնային դեմքերը ոչ միայն նմանատիպ հայտարարություններով, այլև պնդումներով են հանդես գալիս»,-Aravot. am-ի հետ զրույցում վրդովմունքով փաստեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին՝ մասնավորապես, ռուսերենը ՀՀ երկրորդ պետական լեզու հռչակելու մասին:

Ըստ պարոն Քոքոբելյանի՝ ՀՀ իշխանությունները նաև քաղաքական մյուս ուժերը համարժեք պատասխան չեն տալիս, և ստեղծված իրավիճակը ոչ ադեկվատ և ոչ հետևողական վերաբերմունքի արդյունքն է: Խաչատուր Քոքոբելյանը հավելեց. «Ոչ թե մեղադրում եմ ռուսական կողմի պահանջատիրական մոտեցումն իրենց լեզվի գերակայության և անգամ հավասարեցման հետ կապված, այլ մեր պետական պաշտոնյաների ոչ համարժեք մոտեցումները: Ակնհայտ է, որ այսօրվա և ոչ միայն այսօրվա, իշխանությունները կախված են եղել ռուսական իշխանություններից իրենց վարած ոչ ճիշտ քաղաքականության պատճառով»:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը արձագանքելո՞ւ է, պարոն Քոքոբելյանը պատասխանեց. «Ազատ դեմոկրատները և ինքս նաև Ռուսաստանի դեսպանի հայտարարությունների կապված բազմիցս հանդես ենք եկել ու գնատականներ տվել»: Պարոն Քոքոբելյանը նշեց, թե հնարավոր է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ՝ լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցով: Այնուհետև հավելեց. «Համաձայն այդ նախաձեռնության՝ կսահմանվի որոշակի պատասխանատվություն՝ օրենքի խախտման դեպքում: Եթե պետական պաշտոնյան օրենքի խախտումով է հանդես գալիս, ապա նա պատասխանատվություն պիտի կրի դրա համար մինչև աշխատանքից հեռացում: Եթե ինքնակամ չունեն այդ պատասխանատվության զգացումը, ապա օրենքով ստիպված կլինեն այն ունենալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30