Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Կիսելյովների, Լեոնտևների մուտքը Հայաստան պետք է արգելել»

Հունիս 12,2014 18:37

«Կիսելյովները կլկտիանան, քանի դեռ մեր խորհրդարանում ներկայացված իշխանական, ոչ իշխանական համակարգը կորցրել է արժանապատվության զգացումը և պատրաստ է տանել ցանկացած վիրավորանք ռուսական տասնյակ կիսելյովներից»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունները և հայկական կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, այսպես պատասխանեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՀՀ ԱԺ-ում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը բարձրացրել է ՀՀ-ում ռուսերենը՝ որպես երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը:

Մեր դիտարկմանը, արդյոք ճի՞շտ էր Կիսելյովին նման բարձր մակարդակով ընդունելը և գուցե հենց դա է պատճառը, որ նա այդպես է իրեն դրսևորել, պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Կիսելյովների, լեոնտևների մուտքը Հայաստան պետք է արգելել: Հայաստանում Ռուսաստանի դեսպանին պետք է արտաքսել Հայաստանից, նրան հայտարարել պերսոնա նոն գրատա: Նրանք չեն հարգում մեր պետականությունը, և սա է Ռուսաստանի վերաբերմունքը մեր հանդեպ: Դրան պետք է հակահարված տրվի, իսկ ՀՀ քաղաքական համակարգը ընդունակ չէ դրան, քանի որ ամբողջապես կոռումնպացված է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Շահնազարյան դեմ եք ամենքին ու ամեն ինչին, իսկ դեպի ուր է տանում Ձեր իմացած ճանապարհը?, հաշվի առնելով իհարկե ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունը:

    • каринэ says:

      որ է տանու՞մ. Տանում է դեպի ազաըություն: Իսկ դուք ինչ եք առաջարկու՞մ: Դարձնենք ռուսերենը պետական լեզու, ռուսների ոտներն էլ լվանք ջուրը խմեն՞ք: Եթե դո քեզ պահում ես որպես վախկոտ ստրուկ, քո հետ ստրուկի նման էլ վարվում են: Որ էս Կիսյոկի բերանին գային, Ռուսաստանը Հայաստանի վրա ատոմային ռումբ կգցեր

  2. каринэ says:

    Դե, ինչ զարմանալի բան կա, ասում են չէ՝ գող, սիրտը դող:

  3. Աբո says:

    թուրքերը ուզում են հայէրին ոչնչացնել,ռուսները ստրկացնել, իսկ եվրոպացիները համասեռամոլ դարձնել:Պապս երգում եր « աման էս ինչ՞ դուման է,երկիր բոլոր դուշման է»:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30