Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիա-Խորվաթիա: Ո՞վ` Ինչպե՞ս է տրամադրված

Հունիս 12,2014 18:24

Գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմն ընդունում է աշխարհի առաջնությանը չորրորդ անգամ մասնակցող Խորվաթիայի ընտրանուն, որը հայտնի է իր բնավորությամբ: Հետեւաբար, բրազիլացիներին, որոնք այս առաջնությունում հաղթողի գլխավոր ֆավորիտն են համարվում, այնքան էլ հեշտ չի լինելու:

Ճիշտ է, ամբողջ ստադիոնը եւ երկիրը երկրպագելու, ոգեւորելու են աշխարհի հնգյակի չեմպիոններին, սակայն  դա լրացուցիչ բեռ ու պատասխանատվության զգացում կարող է դառնալ նրանց համար, ինչը ձեռնտու կլինի մրցակցին:

Խորվաթների գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը բավականին մարտունակ թիմ է հավաքել ու ֆուտբոլիստներն էլ դժվար թե Բրազիլիա ժամանել են միայն առաջնությանը մասնակցած լինելու նպատակով:

Նախօրեին ահա, թե ինչպես են արտահայտվել կողմերը իրենց մտադրությունների ու հնարավորությունների մասին:

Luiz-Felipe-Scolari

Լուիս Ֆելիպե Սկոլարի: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Ես մտածում եմ միայն Խորվաթիայի հետ խաղի մասին: Մենք լավ ենք նախապատրաստվել: Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ամեն բան ընթանում է ըստ պլանի: Ես անգամ կասեի, որ ամեն ինչ հիանալի է: Խաղից առաջ լավ կքնեմ»:

neymar

Նեյմար: Բրազիլիայի հավաքականի հարձակվող. «Ինձ համար մեծ պատիվ է` խաղալ Սկոլարիի թիմում, որին ես հաղթող եմ համարում: Իսկ 10 համարի մարզաշապիկն ինձ շատ բան է պարտավորեցնում»:

niko-kivac

Նիկո Կովաչ: Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Իհարկե, Բրազիլիան այս հանդիպման ֆավորիտն է: Բայց մենք լավատեսորեն ենք տրամադրվում եւ չենք պատրաստվում սպիտակ դրոշ ճոճել: Եթե կարողանանք հավատարիմ մնալ մեր պլանին, շանս կունենանք»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30