Լրահոս
Օրվա լրահոսը

6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով. «Փաստինֆո»

Հունիս 12,2014 18:05

Զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով կաշառք վերցնելու և կաշառք տալու գործով այսօր տեղի ունեցավ առաջին դատական նիստը, սակայն դատաքննությունն այդպես էլ չսկսվեց:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատորը մեղադրվում է դասակի հրամանատար Դավիթին զորացրելու համար 6000 ԱՄՆ դոլար կաշառք է ստանալու մեջ:

Ըստ գործի նյութերի՝ 39-ամյա Մելիքյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, նախորդ տարի հունվարին բաժանմունք ընդունված զինծառայող Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին, 2013թ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում անձամբ, 3 փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող 6000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:

Մեղադրյալի աթոռին է նաեւ նաև ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին ՀԳՄ-ի 1-ին ՄՀՎ-ի 1-ին դասակի հրամանատար, զինծառայող Դավիթ Գալեչյանը, ով զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով Հ. Մելիքյանին որպես կաշառք է տվել նշված գումարը:

Հակոբ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դավիթ Գալեչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով: Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30