Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»:
«24 տարի առաջ սովետական ժայռը առաջին անգամ ճաք տվեց: Հետո սկսվեցին քարերը թափվել: Ով գիտեր այն ժամանակ, որ դրանք քառորդ դար կշարունակեն թափվել, բայց քարերը հավաքելու ժամանակն է», – գրել է Ռոգոզինը Թվիթերի իր էջում:
Ռուսաստանի օրը նշվում է 1990թ. հունիսի 12-ին՝ ՌԽՖՍՀ-ի ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման կապակցությամբ:
Ռոգոզինը «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիրներից է և Ղրիմը Ռուսաստանին միակցելուց հետո նա այդ կուսակցությանը շնորհավորել է «ազգային միասնականության պայքարում առաջին հաղթանակի առթիվ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
dreamer!
super dreamer!