Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը «Սև Ղուլ» ամրոցի պատճառով Ֆելիքս Ցոլակյանից նեղացած չէ՞ (Տեսանյութ)

Հունիս 12,2014 17:53

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու` Միսակ Բալասանյանի սեփականաշնորհած պատմամշակութային հուշարձան համարվող Գյումրու «Սև Բերդ» կամ որ նույնն է «Սև «Ղուլ» ամրոցի վերանորոգումը դարձել է բավական թեժ քննարկման թեմա թե Շիրակի մարզում և թե ՀՀ կառավարությունում: Բանն այն է, որ Բալասանյանների ընտանիքը ամրոցը վերանորոգելիս եվրոպատուհաններ է տեղադրել, հարկեր ավելացրել` այսպիսով շեղվելով պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոններից: Երկու օր առաջ այս թեման մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի մասնակցությամբ քննարկվեց մարզխորհրդի նիստում, պարոն Բալասանյանն էլ մի լավ քննադատվեց:

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում դարձնել Գյումրու «Սև Ղուլ» ամրոցը, որ այդքան քննարկում են: Սամվել Բալասանյանը պարզաբանեց, որ պիտի կառուցի 1500 տեղանոց մշակութային համալիր ու հիշեցրեց, որ սա իր խոստումներից մեկն էր:

Այժմ քաղաքապետը սպասում է կառավարության որոշմանը, որպեսզի ամրոցի նախագիծը վերջնական իր ձեռքի տակ ունենա ու կարողանա շարունակել շինաշխատանքները:
Պարոն Բալասանյանը նաև մեկնաբանեց, որ ինքը պատմամշակութային հուշարձանի նախագիծը չի փոխել, առաջնորդվել է նախորդ սեփականատիրոջ նախագծով:
Ի դեպ, Սանկտ Պետերբուրգում բնակվող նախորդ սեփականատերը մահացավ, այդ պատճառով ամրոցը հայտնվեց Բալասանյանների ձեռքում: «Մենք սկզբից գիտեինք, որ նախորդ սեփականատերը մշակույթի նախարարությունից բոլոր փաստաթղթերը ուներ, մենք դա գիտենք, բայց արխիվը հա քանդում ենք, չենք կարող գտնել, էդ նախագիծը իմ նախագիծը չէ, դա արդեն կար, դրա համար էդպես ձգձգվեց», -պարզաբանեց Գյումրու քաղաքապետը:

ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, թե տարօրինակ չէ՞ր, որ «Սև Ղուլ»-ի հարցը հայտնվեց մարզխորհրդի նիստի օրակարգում, Սամվել Բալասանյանը չի՞ կարծում արդյոք, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրահանգով է այդ հարցը ներառվել օրակարգում: «Հիմա թող քննարկվի, ի՞նչ ասեմ, թող հայտնվի մարզխորհրդի նիստում», -ասաց քաղաքապետը:

Իսկ մարզպետի հրահանգի հետ կապված Սամվել Բալասանյանը այսպես արձագանքեց . «Ճիշտ ասած չեմ կարող ասել, բայց նորմալ է, ի՞նչ ենք անում, վատ բան ենք անո՞ւմ, քանդո՞ւմ ենք, վաճառո՞ւմ ենք, եթե կա որևէ թերություն, թող քննարկվի մարզխորհրդի նիստում: Էնպես չէ, որ ես վատ եմ զգում, մենք ի՞նչ ենք անում, համալիր ենք կառուցում, նման համալիր Հայաստանի հանրապետությունում չի լինելու, խոստանում եմ»:
Իսկ խնդիրներ կա՞ն մարզպետի հետ, այս հարցին Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Շատ լավ հարաբերությունների մեջ ենք, փորձում են ինչ-որ տարբեր տեսակի մեկնաբանություններ անել, շատ եմ հարգում պարոն Ցոլակյանին, շատ լավ աշխատում ենք իրար հետ, էսօր որ քաղաքը էսպես վերականգնվում է, պատահական չէ, իր լուման նույնպես կա»:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30