Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել այսօր՝ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ դատարանի շենքի մոտ 31-ամյա Հայկ Կյուրեղյանի գազային ատրճանակից արձակած կրակոցների արդյունքում տուժած 5 ոստիկանների հետ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ տուժած ոստիկաններից մեկը կին է:
Նրա խոսքով՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել այդ ոստիկաններին, որ չեն վախեցել դիմահար կրակոցներից եւ վնասազերծման ժամանակ զենք չեն կիրառել։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում