Լրահոս
Օրվա լրահոսը

«Freedom House»-ը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում 2014» զեկույցը. «Ամերիկայի Ձայն»

Հունիս 12,2014 17:10

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցը, որտեղ ներկայացվում է անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի և Եվրասիայի պետությունների ժողովրդավարության ոլորտներում տեղի ունեցած զարգացումները:

Զեկույցի հրապարակումն ուղեկցող մամուլի հաղորդագրությունում իրավապաշտպան կազմակերպությունը մասնավորապես նշել է, որ զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը ծառայում որպես ամբողջ Եվրասիայում անկախ ինստիտուտների նահանջի քաղաքականության համար «ոգեշնչող» օրինակ, ինչի հետևանքով անցյալ տարվա ընթացքում ամբողջ տարածաշրջանում գրանցվել են ճնշումների նոր և մտահոգիչ մակարդակներ:

«2013 թվականի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի վարչակարգը օրինակ է ծառայում ավտորիտար այլ առաջնորդների համար նույնիսկ այն պետություններում, որոնց իշխանությունները ինստիտուցիոնալ մակարդակի հասցված դաժանություններով ու անհանդուրժողականությամբ գերազանցել են Ռուսաստանին», – ասում է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցի ծրագրի ղեկավար Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան՝ մատնանշելով, որ տասը տարի առաջ «համախմբված ավտորիտար վարչակարգ» ունեցող պետություններում ապրում էր Եվրասիայի բնակիչների հինգից մեկը, իսկ այժմ՝ հինգից չորսը:
Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30