Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում վերացնում են Ադրբեջանը հիշեցնող գովազդները. Haqqin.az

Հունիս 12,2014 17:00

Ստրասբուրգի քաղաքապետարանը փողոցներից հանում է Ադրբեջանի վերաբերյալ գովազդային վահանակները, որոնք տեղադրվել են Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, գրում է «Haqqin.az»-ը՝ հղում անելով ստրասբուրգյան «Dernieres Nouvelles d’Alsace» թերթին:

2009թ. սկսած Ստրասբուրգի փողոցներն ու հասարակական տրանսպորտը զարդարում են այն երկրի մասին հիշեցնող գովազդներով, որը ստանձնում է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչպես նաև այդ երկրի մշակույթի և պատմության մասին միջոցառումներ են անցկացվում:

Սակայն, այն բանից հետո, երբ Ադրբեջանը ԵԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ, Վեհաժողովի փոխնախագահ Ռընե Ռուքեին թույլ չտվեց մեկնել Բաքու, քանի որ նա նախկինում այցելել էր Ղարաբաղ, ֆրանսիական քաղաքը որոշել է այսպես պատժել Ադրբեջանին:

Ստրասբուրգի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Նավել Ռաֆիկը թերթին ասել է, որ իրենք չէին կարող երկրի գովազդները հեռացնել միայն այն բանի համար, որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքները. «Բայց Ռընե Ռուքեի դեմ ադրբեջանական պատժամիջոցների պատճառով խախտվել է ԵԽ աշխատանքը, ու մենք չէինք կարող անտարբեր մնալ այս հարցում», – ասել է նա:

Բացի գովազդներից, նաև չեղյալ են հայտարարվել Ադրբեջանի մշակույթի և պատմության մասին ուսուցողական միջոցառումները:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30