Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը հունիսի 12-ին մեզ հայտնեց, որ ինքը հունիսի 10-ին ՀՀԿ անդամությունից հրաժարվելու համար դիմում է գրել ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար, Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանին: Դիմումը Լյուբիկը հանձնել է ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Սամվել Առաքելյանին:
Դիմումում նշված է. «Հանրապետությունում առաջինը ես հղացա ստեղծել սույն կուսակցությունը, 1987-ից մինչեւ հիմա պետանվտանգությունում է իմ գրամեքենան, իբր էս երկրի քայքայմանն ուղղված գործունեություն ծավալող` դու ինձ կալանքի ենթարկեցիր: 1990թ.-ին քո քաղաքապետ եղած ժամանակ ոչ միայն չընդունեցիր ինձ ու Աշոտ Նավասարդյանին, այլեւ սպառնացիր, որ եթե շենքը չէ, դիմացի մայթն էլ չլքենք, ոստիկանություն կկանչես: Մի քանի մահափորձ էլ տարա կապված առաջին «Պայքար» թերթի ստեղծման հետ: Ապա հետեւեց 10 տարի իմ բռնակալանքը, քո բնածին շոումենի տաղանդով հիմա դու այդ կուսակցության մարզային ղեկավարն ես, ուստի կառույցների հսկմամբ դու եւ քո հանցակիցները կաշառք էիք բաժանում, որ վերընտրվող Սերժ Սարգսյանը շատ ձայն հավաքի:
Վերջերս էլ քո ու նրա դավադրությամբ կորցրի աշխատանքս, տունս, պատիվս եւ գոյատեւելու բոլոր հնարավորություններս: Ու հարկադրված քաղաքական ապաստան խնդրեցի Ադրբեջանից:
Իմ բարոյական կերպարով չեմ կարող ձեզ պես լինել խարդախ ու քցող, ձեր պահվածքը պետք է քննի միջազգային ատյանը: Իմ դիմումի համաձայն ես դուրս եմ գալիս քրտինք ու արյամբ հիմնած իմ կուսակցությունից»:
Կարդացեք նաև
Լյուբիկն ասաց, որ իր 20 տարվա աշխատանքի վերջնահաշվարկն ստացավ՝ 25 հազար դրամ եւ հավելեց. «Ես 20 տարի ուշացրել եմ Ադրբեջան տեղափոխվելս»:
Չիբուխչյանը հայտնեց, որ այսօր ժամը 16-ին նա հարցազրույց է տալու Հայաստանի հեռուստաընկերություններից մեկին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այս մարդը դավաճան չէ,պարզապես հոգեկան լուրջ խնդիրներ ունի,նրան չի կարելի հանձնել ադրբեջանցիներին,առանց լուրջ հետազոտություն անցկացնելու:
Լյուբիկի այս միտքը՝ ՞՞Իմ բարոյական կերպարով չեմ կարող ձեզ պես լինել խարդախ ու քցող, ձեր պահվածքը պետք է քննի միջազգային ատյանը՞՞, բնականաբար մեսիջ է Արմեն Ղուլարյանին, սակայն բավարար է արդյոք?:
Իմ կարծիքով ամենածանր քայլին Լյուբիկն արդեն դիմել է, ազերիներից ապաստան է խնդրել և մեր հասարակությունը նրան դա չի ների, սակայն կարող է հասկանալ, եթե նա փորձի ապաշխարել ու ազնվորեն տավուշեցիներին ներկայացնել Արմեն Ղուլարյանի և Սամվել Առաքելյանի չարագործությունները, խոսքն իհարկե թալանին չի վերաբերվում, դա նույնիսկ ՎՊ-ն ու իրավապահները գիտեն: Լյուբիկն իհարկե վաղ թե ուշ այդ ամենը կներկայացնի տավուշեցիներին, սակայն Արմեն Ղուլարյանին հավանաբար թվում էր, թե իրեն հաջողվել է քարը նորանշանակ մարզպետի այգի նետել ու Լյուբիկի հարվածի ուղղությունը թեքել դեպի Հ.Աբովյան:
Մղձավանջ հիշեցնող այս իրականությունն ուղակիորեն արտացոլանք է այն քաղաքանության, որն իրականացվում է մեր իշխանությունների կողմից և ցավալին այն է, որ նրանք որևէ հետևություն չեն անում կամ պարզապես թքած ունեն:
Պարզապես ապշեցուցիչ է,թե ով է խոսում բարոյականությունից ու ազնվությունից:Սա ցինիզմի գագաթնակետն է:Այ Լյուբիկ,ջիպդ վաճառի ու սնվի,չիմացողն էլ կկարծի իրոք սովից մեռնում ես:
Գարեգին, խոսքդ անգին,
Սարից իջնող ջուր կաթնագույն,
Կաթդ սուրբ է եղել և սեր,
Ճիշը հոգիդ հանում է վեր:
Հայի կերպարն է քեզ հուզում,
Նախկին փառքն ես դու երազում,
Մարդուն մարդ ես ուզում տեսնել,
Ամաչում ես բութիզմի տեղ:
Ով էլ լինես, կեցցես, ախպեր,
Քեզնից միլիոնը չլինե*ր:
Մեղմ, բայց սուր է մտքիդ թելը,
Ու թասիբն է նրա տերը:
Վերջում ամբողջ ՀՀԿ-ն , քոչարյանն էլ հետը, պետք է տեղափոխվեն այն երկիր որին այդպես հավատարմորեն ծառայում են՝ ԱԴՐԲԵՅՋԱՆ: Այս թուրքամետների տեղը այնտեղ է: