Հունիսի 11-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաև կաշվե ձեռնոցի հայ ներկայացուցիչները: Քութաիսիում Հայաստանը կներկայացնեն 10 բռնցքամարտիկներ, որոնց թվում են երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
Ձեզ ենք ներկայացնում Վրաստան մեկնած Հայաստանի պատվիրակության կազմը:
1. Արտյոմ Ալեքսանյան Երևան-49կգ
2. Դավիթ Ասատրյան Երևան-52կգ
3. Սամվել Մելիքյան Երևան-60կգ
4. Արմեն Մխիթարյան Երևան -64կգ
5. Տիգրան Մելքոնյան Գյումրի-69կգ
6. Գևորգ Պետրոսյան Երևան-75կգ
7. Նարեկ Մանասյան Աբովյան-81կգ
8. Սերյոժա Հակոբյան Երևան-91կգ
9. Գնել Մուրադյան Էջմիածին-+91կգ
10. Անուշ Գրիգորյան Արմավիր-51կգ
11. Խաչիկ Խաչատրյան մարզիչ ք.Մասիս
12. Արշավիր Գրիգորյան մարզիչ Աբովյան
13. Արթուր Մելքումյան մարզիչ Երևան
14. Դավիթ Աբլաբուդյան մրցավար Երևան
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն