Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Թոփուզյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում

Հունիս 12,2014 16:08

Հունիսի 12-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի նիստում Վիգեն Թոփուզյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում:

Վիգեն Թոփուզյանը երկար ճանապարհ է անցել՝ ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ավագ լաբորանտից մինչեւ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի և գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն։ Այս պաշտոնը նա ստանձնել է 2007 թվականին։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է Ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների քիմիան, ամինաթթուների ու պեպտիդների քիմիան։ Վիգեն Թոփուզյանը ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ Գիտական խորհրդի նախագահն է, «Օրգանական Քիմիա» 010 խորհրդի նախագահը, «ՖԱՐՄԱ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է: Նա ղեկավարել է գիտությունների յոթ թեկնածուի, քսան մագիստրոսի, մեկ ասպիրանտի գիտական աշխատանքներ: Վիգեն Թոփուզյանը հեղինակել է 134 գիտական հոդված և հեղինակային վկայագիր, 2 ուսումնական ձեռնարկ: 2013 թ-ին պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30