Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում հոսանքի սակագինը բարձրացավ, որ Ռուսաստանն ավելի շա՞տ գազ վաճառի (Տեսանյութ)

Հունիս 12,2014 15:55

«Փաստորեն, մասնագետների հաշվարկը գնագոյացման հետ կապված չի ընդունվում: Ուղղակի կոմերցիոն ընկերությունն ասում է`ունեմ ճեղքվածք, և դա պետք է փակվի սպառողների հաշվին»,-Aravot.am-ի հարցին` հերթական անգամ հարվածեցին սպառողի գրպանին` բարձրացնելով հոսանքի սակագինը, նոր կառավարությունից է՞լ ինչ ակնկալել, այսպես արձագանքեց նորացված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նա, համաձայնեց այն կարծիքին, թե տարօրինակ է, որ նման ճեղքվածք է առաջանում այն ընկերության մոտ, որն ունի երաշխավորված սպառում: Այնուհետև փաստեց, թե այս ձմեռ ՀՀ բնակիչների շրջանում ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը:

Մեր դիտարկմանը, փաստորեն հոսանքի սակագնի բարձրացումը կամայակա՞ն մոտեցում էր, պարոն Իգիթյանն արձագանքեց. «ՀՀ-ում այս կիսապետական կամ պետական մենաշնորհ ունեցող ընկերությունները, մանավանդ ՌԴ-ի հետ կապված, բիզնեսով են զբաղվում: Այդ ինչպե՞ս եղավ, որ սահմանին նույն ընկերությունը որն արդեն ռուսական է` «ՀայՌուսգազարդը», գազը մի գնով էր գնում և այլ գնով վաճառում ոչ թե այլ ընկերության, այլ բնակիչներին: Ոչ մի անգամ չեմ տեսել, որ հակամենաշնորհային մեր հանձնաժողովը սպառողների շահերից խոսի»:

Ճեղքվածքի փաստը պարոն Իգիթյանի համար կասկածելի է: Նա այս առիթով ասաց. «Դա նշանակում է, որ առնվազն իրենց վատ մենեջմենթի, սխալ հաշվարկների, շքեղ աշխատավարձերի, մեքենաների, կահույքի և ներքին ծախսերի պատճառով մենք` սպառողներս ենք տուժում, քանի որ այդ բոլոր ծախսերը նստում են մեզ վրա: Ես չեմ ասում, որ այնտեղի աշխատակիցները պիտի ապրեն ՀՀ` աղքատության շեմին գտնվող քաղաքացիների պես, բայց գոնե իրենց ծախսերը համապատասխանեցնեն հայկական ընկերության միջին ծախսերին: Սա արհամարհական է ՀՀ քաղաքացու նկատմամբ: Այնտեղ տարբեր մարդիկ, նաև մեր պաշտոնյաները, ուղղակի և անուղղակի կերպով գումարներ են ստանում: Եթե նայենք, թե ինչպես են նրանք ներգրավված այս բիզնեսի հետ առնչվող ընկերություններում, ապա կտեսնենք, որ շահագրգռված են»:

Պարոն Իգիթյանը հոսանքի սակագնի բարձրացման հարցում նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում ու նշում. «Այս ձմեռ գազի բարձր սակագնի պատճառով շատ սպառողներ իրենց ջեռուցումը գազից փոխել են էլեկտրաէներգիայի : Ուստի գազի սպառումը նվազել է: Չեմ բացառում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է`հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը այս տարի պիտի ավելի շատ գազ վաճառի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    ՀՀՇ-ի իշխանության տարիներին, երբ հոսանքի գին@ բարձրացրեցիք այնքան,որ ԱՊՀ տարածքում ամենաբարձրն էր, ասում էիք «սա միջազգային նդունված գին է,պարոնայք,ինչու եք բողոքում»? Մոռացաք??! Այն ժամանակ մենք տաս անգամ քիչ աշխատավարձ ու թոշակ էինք ստանում(((((((

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30