Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ երկրներում բարելավում են, հետո նոր թանկացման մասին խոսում. Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին

Հունիս 12,2014 15:43

«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, նկատեց, որ արդեն մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 27 տոկոսով:

Պրն Չիլինգարյանի համոզմամբ՝ այլ երկրներում, եթե անգամ սակագինը բարձրանում է 2-3 տոկոսով, ապա հասարակությունը ընդվզում է. «Մեզ մոտ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 27 տոկոսով, այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում գազի սակագինը բարձրացավ 17 տոկոսով»:

Պրն Չիլինգարյանը փաստեց, որ գազի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ստացման պարագայում ընդամենը 1/3 մասն է կազմում: «Փաստորեն, այդ թանկացումը պետք է լիներ միայն այդ 1/3 մասի չափով, որն էլ կկազմեր շատ քիչ գումար: Կբարձրանար 1,5 դրամով, այլ ոչ թե 8 դրամով»:

Կարեն Չիլինգարյանի պնդմամբ՝ անցյալ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը զուգահեռ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից ոչ մի դրական շարժ չեղավ մատուցվող ծառայությունները բարելավելու գործընթացում: «Այս պարագայում ուզում են նորից գին բարձրացնել, իբրեւ թե ծառայության որակը բարելավելու նպատակով»:

Պրն Չիլինգարյանը օրինակ բերեց տրանսպորտի սակագնի թանկացումը, ասելով, որ սովոր ենք, որ միշտ պատճառաբանում են, թե թանկացնում են՝ ծառայությունների որակը բարելավելու նպատակով. «Քաղաքակիրթ երկրներում բարելավում են, հետո նոր թանկացման մասին խոսում: Իսկ Հայաստանում հակառակ գործընթացն է ընթանում»:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով էլ՝ թանկացումները վերջ չունեն: Պրն Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանում վարվում է արատավոր տնտեսական քաղաքականություն. «Չկա այն գիծը, որի միջոցով կերեւա, թե ինչպես պետք է ավելանան մարդկանց եկամուտները, ինչպես պետք է կոմպենսացնել բոլոր թանկացումները եւ ի՞նչ է անելու երկիրը՝ տնտեսական դրական տեղաշարժ ապահովելու համար»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30