Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երկրորդ անգամ ևս գնորդ չունեցավ. այն աճուրդի կհանվի արդեն երրորդ անգամ՝ նախորդից 10% իջեցված գնով։
Հունիսի 12-ին ժամը 13:00-ին ավարտվել է հունիսի 2-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) կողմից հայտարարված էլեկտրոնային աճուրդի ժամկետը. Մարզահամերգային համալիրի գնման հայտ այս անգամ էլ չի ներկայացվել։
Մարզահամերգային համալիրը աճուրդի էր դրվել մայիսի 29-ին՝ 19,35 մլրդ դրամ մեկնարկային գնով, սակայն գնման հայտ չէր ներկայացվել։
Երկրորդ անգամ հայտարարված աճուրդի գին էր սահմանվել է 17,415 մլրդ դրամը ($42,5 մլն)։ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35,4 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օր գույքը դրվում է աճուրդի` նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10% իջեցված գնով։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը ՍիվիլՆեթին ասաց, որ օրենքով նախատեսված կարգով՝ երեք աշխատանքային օրից Մարզահամերգային համալիրը կրկին կհանվի աճուրդի։
Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի կայքում
Կարդացեք նաև