Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններին կրակած երիտասարդը ոստիկանությունից ուղարկված սադրի՞չ էր

Հունիս 12,2014 14:37

Այսօր Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ընթացքում դատարանի բակում ոստիկաններին գազային ատրճանակով կրակած երիտասարդին Շանթ Հարությունյանի մտերիմներն ու ընկերները չեն ճանաչում:

Դեպքին ականատես իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ին պատմեց, որ մինչեւ կրակելը երիտասարդը`  Հայկ Կյուրեղյանը, կանգնել է մեքենայի վրա ու սկսել հայհոյել, հետո նոր հայտարարել, որ ռումբ է դրված իր մոտ. «Ուժի կիրառմամբ նրան ձերբակալեցին, հետո հարցրի ներկաներին, քաղբանտարկյալների կողմնակիցներին, որեւէ մեկը այդ տղային չէր ճանաչում: Նրա արարքները հաշվի առնելով՝ չեմ կարող պնդել, որ ոստիկանների ուժի կիրառումը համաչափ չէր, չեմ կարող բացառել, որ նա սադրիչ էր»:

«Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության անդամ Վրեժ Զատիկյանը մեզ հետ զրույցում նույնպես պնդեց, որ ինքը ու Շանթի ընկերներից, համախոհներից, հարազատներից ոչ ոք այդ երիտասարդին չի ճանաչում. «Ես նրան չեմ ճանաչում: Առաջին անգամ նրան հունվար-փետրվարին եմ տեսել՝ ակցիաների ժամանակ, ու կասկածել եմ՝ սադրիչ է: Շանթի ընկերները ճանաչում են այդ երիտասարդին այնքանով, որքանով ես՝ շատ քիչ, նրանք էլ են նրան ակցիաների ժամանակ տեսել: Ոնց է լինում, որ կասկածում ես ոստիկանությունից է, ոչ ոքի մեզնից չի ճանաչում, համենայնդեպս, մերոնքական չէ: Կարող է նրա այսօրվա արածը լինի շոու կամ հոգեկան ինչ-որ արարք»:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Levon says:

    Ճանաչում եմ Հայկին։ Լիովին ադեկվատ տղա է։ Ուզում է շարժել էս մասային, որ ոչ մի կերպ չի ուզում մի քիչ վիզ դնի։

  2. Maxim says:

    Այս երիտասարդը՝ մաքուր ազնիվ մարդ է։ Ամոթ, հազար ամոթ,՝ խանի ստրուկներին ոստիկանի շորերով, որոնք՝ ընտրություններ կոչվող խայտառակության ժամանակ որպես թաղի խուժան են հանդես գալիս, ցույցերի՝ որպես վամպիրներ, պայույակ մտնող գողեր, սեքսուալ մանյակներ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30