«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 16-ից 20-ը տեղի կունենա «Կատարսիս» թատերական ամենամյա միջազգային փառատոնը, որը կհամախմբի Հայաստանի, Արցախի և Վրաստանի թատերական խմբերին:
Հաղթողները կորոշվեն 18 անվանակարգերում: Փառատոնին ընդառաջ կազմակերպվելու են նաև վարպետության դասեր հայ ժամանակակից դերասանների և ռեժիսորների հետ։ Մասնավորապես, հունիսի 12-ին կրթահամալիրի հյուրը կլինի բեմադրիչ և դերասան Աշոտ Ադամյանը, իսկ հունիսի 13-ին կհյուրընկալվեն «Մեղրի համը» ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանը և ներկայացման գլխավոր դերակատար Սամվել Դանիելյանը:
Փառատոնի կազմակերպիչն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցը: Փառատոնը ղեկավարում և համակարգում են Սուրեն Պողոսյանը, Դավիթ Խալաթյանը, Հայկ Դարբինյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական թատրոնի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը: Կրթահամալիրում, բացի թատերական փառատոնից, մեկնարկում է նաև երաժշտական՝ «Ռեզոնանս» փառատոնը, «Մեկ կադր» կինոյի և ֆոտոյի փառատոնը, թարգմանչական փառատոնը։ Մասնակցության հայտերը կընդունվեն մինչև հունիսի 14-ը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
,,Մեղրի համը,, պիեսի այսպես կոչված սցենարիստը Շեյլա Դիլանին է, որը ապրում էԼոնդոնում, վարում է ներամփոփ կյանք: Նրա մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նա ինչպե՞ս կարող է ներկա գտնվել վարպետության դասին…
Հարգելի պրն Մութաֆյան: Սա կազմակերպիչների ուղարկած մամուլի հաղորդագրությունն է:
Հարգելի Պարոն Մութաֆյան ես Սուրեն Պողոսյանն եմ՝ կրթահամալիրի սովորող և փառատոնի կազմակերպիչ։ Ներողություն ենք խնդրում, քանզի տեղի է ունեցել սխալմունք։ Սցենարիստի փոխարեն պետք է նշվեր տեքստի թարգմանչի մասին։ Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում սխալ տեղեկություն տալու համար։