Արցախյան պատերազմի հրամանատարի մահվան տարելիցին Եռաբլուր կայցելեն նաև Երևանի թիվ 11 դպրոցի աշակերտները: Դպրոցը Մոնթեի անունն է կրում 2006թ-ից: Դպրոցում նաև Մոնթեի թանգարան կա, 50-ից ավելի դասասենյակներից մի քանիսը կրում են ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քըրքորյանի, Շառլ Ազնավուրի, ինչպես նաև Արցախում զոհված շրջանավարտների ու պետական գործիչների անունները: Որքան էլ զարմանալի լինի՝ դասասենյակներից մեկն էլ կրում է ԱԺ Հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ասաց, թե դասասենյակներից մեկը գործարար-պատգամավորի անունով կոչելու առաջարկը եղել է ծնողների կողմից, քանի որ Ալեքսանյանը «շատ ընդունված մարդ է» Մալաթիա-Սեբաստիա համայնքի համար, որտեղ գտնվում է դպրոցը, «դեմքով դեպի դպրոցն է»:
Նյութի մանրամասները կարդացեք irakan.info-ի կայքում