Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ՏԻՄ ընտրություններում ընտրված համայնքի ղեկավարներից 3-ը ՀՀԿ անդամ է, իսկ 1-ը՝ ՀՅԴ անդամ

Հունիս 12,2014 14:12

Հունիսի 8-ին Սյունիքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով` ընտրված համայնքի ղեկավարները հիմնականում հանրապետականներ են:

Սյունիքի թիվ 37 ընտրատարածքն ընդգրկող Սիսիանի Թանահատ գյուղում վերընտրվեց ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Օհանյանը: Այստեղ 36 ընտրողից ընտրությանը մասնակցել է 19 հոգի, որից 4-ը քվեարկել է անկուսակցական Արծրունի Ղուկասյանի օգտին, իսկ 15 ընտրող` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արսեն Օհանյանի:
Գորիսում եւս ընտրված համայնքի ղեկավարը ՀՀԿ-ից է: ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը հավաքել է 4 հազար 732 քվե, իսկ անկուսակցական Հրայր Յոլյանը` 2 հազար 956:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքն ընդգրկող Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղական համայնքում եւս ընտրվեց, ՀՀԿ-ից առաջադրված, 2003թ-ից առ այսօր համայնքը ղեկավարող Վաչե Ավետիսյանը` 89 քվեով, իսկ անկուսակցական, ինքնաառաջադրված, Գագիկ Հայրապետյանը հավաքեց ընդամենը 5 ձայն:

Կապանի տարածաշրջանի մեկ այլ գյուղական համայնքում` Օխտարում, հունիսի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով`կրկին ընտրվեց գործող գյուղապետը, որը սակայն, ոչ թե ՀՀԿ-ից է, այլ` ՀՅԴ-ից: 2000թ.-ից մինչեւ օրս համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Վաղարշակ Համբարձումյանի օգտին քվեարկել է 38 ընտրող, իսկ անկուսակցական Վաչե Զաքարյանին ընտրել է 5 ընտրող:

Ինչպես փոխանցեցին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` Օխտար եւ Աճանան գյուղական համայքներում ընտրություններն անցել են բնականոն հունով, ընտրախախտումների վերաբերյալ բողոք-դիմումներ չեն գրանցվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30