Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյանը Եվրասիական երիտասարդական համաժողովում խոսեց Եվրասիական ինտեգրման տնտեսական էֆեկտի մասին

Հունիս 12,2014 14:02

Հունիսի 12-ին աշխատանքային խմբերում շարունակվում է Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։

«Երիտասարդ քաղաքական գործիչներ» խմբում ելույթ ունեցավ «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Արամ Սաֆարյանը, ով խոսեց եվրասիական ինտեգրման մասին։ Անդրադառնալով Եվրասիական միությանը միանալու Հայաստանի տնտեսական նպատակահարմարության հարցին՝ բանախոսը նշեց, որ մասնագիտական խմբի միջոցով 5 ամիս շարունակ ուսումնասիրել են եվրասիական գործընթացներին միանալու դեպքում հնարավոր տնտեսական արդյունքի հարցը։ Ուսումնասիրություններն ավարտվել են 2013թ. հոկտեմբերին։ Հետազոտությունների արդյունքում փորձագետները եկել են եզրահանգման, որ Մաքսային միությանն ինտեգրման դեպքում Հայաստանում միջնաժամկետ կտրվածքով ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով։ Ընդ որում, այս թիվը հաստատում են նաև տարբեր ուսումնասիրություններ։
Արամ Սաֆարյանը բերեց նաև Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ «Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է։ Վերջին 13 տարիներին անցկացված բոլոր սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում մեծ համակրանք են տածում (բնակչության ավելի քան 74 տոկոսը) Ռուսաստանի նկատմամբ և վստահում են ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասում է Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով նաև, որ հայերը շատ են գնահատում քաղաքական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապրել Հարավային Կովկաս կոչվող բարդ, թեժ տարածաշրջանում։

Նշենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը, կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի մոտ 150 ներկայացուցիչներ։ Այսօր երեկոյան համաժողովի մասնակիցներն ուժերը կչափեն ինտելեկտուալ խաղում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30