Ցմահ ազատազրկման դատապարտված Արման Իսկանդարյանը արդեն 4 օր է` գտնվում է հացադուլի մեջ Նուբարաշեն ՔԿՀ-ում. այս կերպ նա իր դժգոհությունն է հայտնում։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Մանյա Հովսեփյանը, նա իր մի ոտքը կորցրել է Արցախյան պատերազմում, եւ հիմա ոչ հենակ ունի, ոչ պրոթեզ։
Արցախյան պատերազմի մասնակից Արման Իսկանդարյանը 2001-ին՝ 25 տարեկան հասակում, դատապարտվել է մահապատժի՝ առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար։ Իսկ 2003 թ-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ