Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կարդացեք նաև
Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ատրճանակն առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
Սկզբում հայհոյանք, հետո փայտեր, հետո գազային ատրճանակ։ Շուտով հերթը կհասնի ռումբերին։ Չկասկածեք։ Այսպես չպիտի մնա։