Այսօր մինչ ԱԺ նիստում կսկվեին նախորդ օրերին քննարկված հարցերի քվեարկությունները, վարման կարգի վերաբերյալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսք վերցրեց եւ դժգոհեց երեկ Ազգային ժողովում Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովի արտահայտած տեսակետների վերաբերյալ, ասելով, որ այդ կարգի արտահայտություններ անողին պետք է հայտարարել «պերսոնա նոն գրատա»:
Նրա կարծիքը երկրորդեց նաեւ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ասելով, որ այդ կարգի «ցինիկները» կամ հունարեն՝ «կինիկները», որ թարգմանաբար նշանակում է շներ, պետք է տեղ չունենան Հայաստանում՝ «հետ պահեք մեզ շների հաչոցներից»:
Նրանք դժգոհություն հայտնեցին, որ այդ հանդիպմանը ներկա պատգամավորները հավուր պատշաճի չեն արձագանքել եւ հակադարձել Կիսելյովին:
Հանդիպմանը ներկա եղած պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տեղից սկսեց հակադարձել եւ վիրավորել այդ պատգամավորներին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
սպասեք ավելիին…..անակնկալներ չեն ուշանա