Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը ««հրաժարվում» է Ինեսա Պետրոսյանից, որպեսզի նա որդուն պաշտպանի

Հունիս 12,2014 13:26

«Ազատություն քաղբանտարկյալներին» կոչով ավարտվեց Շանթ Հարությունյանի, Արթուր Մարգարյանի,Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի,Լիպարիտ Պետրոսյանի,Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի եւ Սևակ Մնացականյանի քրեական գործով անդրանիկ դատական նիստը:

shant-dat_5 shant-dat_3 shant-dat_2 shant-dat_1

Շանթ Հարությունյանը ցավակցեց Սմբատ Այվազյանի հարազատներին, մերձավորներին, ասաց, որ մեկ տարի «Մարտի մեկի» գործով երջանիկ օրեր են անցկացրել միասին:
Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, Ավետիք Իշխանյանին, Արթուր Սաքունցին, ՄԻՊ-ի Ռոբերտին, կալանավորների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկեղ Ռոբերտին, լրատվամիջոցներին: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր պաշտպան Ինեսա Պետրոսյանին, կոչ արեց, որ բոլորը հրաժարվեն իրենց փաստաբաններից, քանի որ ըստ Շանթ Հարությունյանի, սա քաղաքական դատ է, իրենց դատը, եւ որ Հայաստանում չկա արդարադատություն:

Դատական նիստի նախապատրաստման փուլը լրատվամիջոցներն անցկացրին կանգնած, որեւէ բան լսելի չէր, տեսանելի, իսկ պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ դահլիճում չկան համապատասխան պայմաններ, եւ առաջարկեց Շենգավիթ կամ Մալաթիա համայնքի դատարանի դահլիճներում արտագնա նիստեր կազմակերպել:
Շանթ Հարությունյանը ցանկանում էր, որ Ինեսա Պետրոսյանը օգնի որդուն՝ Շահենին, քանի որ նա դրսում է:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց «Ազատ Հայք» կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականյանի գրությունը, որով նա խնդրել էր հեռարձակում նիստերի դահլիճից:

Դատավորն ասաց, որ դատարանի դահլիճից դուրս նման տեխնիկական խնդիրների լուծումը իրենց չի վերապահված:

Իսկ երբ դահլիճում մի տիկին ասաց, թե հարազատներին, երեխաներին ներս չեն թողել, երբ կային ազատ նստարաններ, դատավորն ասաց, որ հաջորդ նիստին կարող են հերթագրվել եւ կկարգավորվի այդ հարցը նույնպես: Ի դեպ, նկատենք, որ երեխաները ընդհանրապես չեն կարող մասնակցել դատական նիստերին:

Դատական կարգադրիչները առաջին երկու շարքերի նստարանները «պահել» էին տաս տուժողների եւ նրանց ներկայացուցիչների համար, մինչդեռ նրանք չներկայացան:
Մեղադրանքը պաշտպանելու են երկուսը՝ Գեւորգ Գեւորգյանը, Արթուր Երիցյանը:
Երկար ժամանակ դատական նիստերի դահլիճը չէին լքում լրագրողները եւ ակտիվիստները:

Դատական նիստը նշանակվեց հունիսի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30