Լրահոս
Օրվա լրահոսը

Արկղը, պարկը մեջքին անչափահաս երեխաներին չե՞ն նկատում (Տեսանյութ)

Հունիս 12,2014 13:19

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե այսօր գրեթե ամեն սուպերմարքեթում կամ խանութում կարող ես տեսնել արկղը կամ պարկը մեջքին անչափահաս երեխա, որը սոցիալական պայմաններից դրդված՝ հարկադիր աշխատանք է կատարում, թեկուզեւ, ծնողի համաձայնությամբ, ո՞ր մարմինը պետք է հայտնաբերի եւ գործատուին պատասխանատվության ենթարկի անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու համար, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն ասաց. «Պետք է առողջապահության նախարարության աշխատանքի տեսչությունը ուսումնասիրություն կատարի եւ պարզի այդ երեխաների թիվը, հետո միայն պատասխանատու մարմինները զբաղվեն նրանցով, բայց դեռեւս նման ուսումնասիրություն չկա:

Erexaneri-pashtpanutyun-1

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանից էլ հետաքրքրվեցինք, թե ոստիկանությունը չի՞ նկատում այդ երեխաներին: Տիկին Հայրապետյանի եւ Արթուր Վարդանյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Այսօր «Ազատ խոսք» մամուլի ակումբում «Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրվա» առիթով տիկին Հայրապետյանը, Արթուր Վարդանյանը եւ Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը ներկայացրին երեխաների պաշտպանության վիճակը մեր երկրում:
Պարոն Ամարյանը վստահեցրեց, որ շատ անչափահասներ շահագործման են ենթարկվում բենզալցակայաններում, որոնք ոչ ձեւակերպված աշխատող են, ոչ էլ կրծքին փակցված այցեքարտ ունեն, մինչդեռ սպասարկման ոլորտում աշխատողների համար այն օրենքի պահանջ է: Ըստ նրա, այդ երեխաներին պետք է հայտնաբերի աշխատանքի տեսչությունը, սակայն չի անում:

Ալեքսանդր Ամարյանը նաեւ խոսեց սեռական շահագործումից, ըստ նրա, երբեմն կարելի է նկատել անչափահաս երեխաների, որոնք մեծահասակների հետ «սաունաներ» են գնում, այսինքն՝ այդ երեխաները նույնպես շահագործվում են: Պարոն Ամարյանը քաղաքացիներին կոչ է անում՝ նման դեպքերի ականատես լինելիս ահազանգել ոստիկանություն, այսինքն` կատարել քաղաքացիական պարտքը:

Ալեքսանդ Ամարյանն ասաց, որ իրավապահ մարմինները ինչպես որ հարկն է չեն պայքարում ամենուր վաճառվող, համացանցում առկա մանկական մուլտերի, սեռական ուղղվածության գրքերի դեմ, որոնք սեռական դաստիարակության անվան տակ երեխաներին «այլանդակություն» են քարոզում:

Նշենք, որ մինչեւ 7 տարեկան կամ դրանից բարձր անչափահաս երեխայի համար հստակ սահմանված են աշխատանքային ժամեր, սակայն միմիայն ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ է թույլատրվում երեխային աշխատել:

Արթուր Վարդանյանի տվյալներով, անցյալ տարի ոստիկանությունում գրանցվել է անչափահասների շահագործման 3 դեպք, որից երկուսը նյութական միջոցների բարելավման համար մուրացկանությամբ են զբաղվել: Մեկ երեխա էլ սեռական շահագործման է ենթարկվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30