Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Մեր գործընկերները կարծես հեռանում են «ինչքան վատ, այնքան լավ» գործելաոճից եւ մտնում կառուցողական դաշտ». «Հայոց աշխարհ»

Հունիս 12,2014 13:03

Հատված ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հարցազրույցից:

-ՀՀԿ-ն ընդհանուր առմամբ դրականորեն արձագանքեց խորհրդարանական չորս ուժերի 12 կետանոց «հռչակագրի» հրապարակմանը։ Դա նշանակում է, որ քառյակի պահանջներն ընդունելի՞ են քաղաքական մեծամասնության համար։

-Իրականում ողջունելի է, որ վերջնագրային հայտարարությունների, իրավիճակը հնարավորինս սրելու, «ռասկաչկա» անելու միտումը քառյակի կողմից ամրագրված 12 կետերում բացակայում է։

Ըստ էության, քաղաքական չորս ուժերի հայտարարության մեջ առաջին անգամ դրսեւորվել է այն զգացողությունը, որ բոլորս՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունը, նույն նավի մեջ ենք, ինչի մասին երեկ հայտարարեց նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Այսինքն՝ մեր գործընկերները կարծես հեռանում են «ինչքան վատ, այնքան լավ» գործելաոճից եւ մտնում կառուցողական դաշտ։

Մյուս կողմից, չեմ կարծում, թե ընդդիմությունը մեզ լավություն է արել, մենք էլ պիտի ոգեւորվենք դրանից։ Համարում եմ, որ ոչ իշխանական խմբակցությունների հայտարարությունը հիմնված է պրագմատիկ հաշվարկների վրա՝ դու հաշվարկում ես քո քայլերը եւ այդ քայլերի հնարավոր հետեւանքները, տեսնում ես, որ նպատակը, որ դրել ես քո առջեւ, իրականանալի է, եւ կատարում ես այդ քայլը։

«Փաթեթավորման» իմաստով կարող ես տարբեր ձեւակերպումներ օգտագործել, բայց էությունը մնում է նույնը՝ այս կամ այն քայլը անելուց առաջ պետք է հաշվես քո ռեսուրսները, հնարավորությունները։ Այս հայտարարությունը, իմ կարծիքով, այդ տրամաբանության մեջ է՝ դրա տակ հստակ քաղաքական հաշվարկ կա. այդ 12 կետը, որ ներկայացրել են, իրավիճակի սթափ վերլուծության հետեւանք է։

-Քառյակի պահանջների «քաղաքական բլոկի» մասի՞ն ինչ կասեք։

-Ուզում եմ ուշադրություն հրավիրել ուշագրավ մի հանգամանքի վրա։ Դա այն է, որ բացի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու եւ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու պահանջներից, մնացած բոլոր պահանջները, ըստ էության, վերաբերում են տնտեսական, սոցիալական ոլորտի խնդիրներին, այսինքն՝ քաղաքական դաշտից դուրս են։

Այս դեպքում էլ նույնը պիտի ասեմ՝ Հայաստանում քաղաքական մտքի, քաղաքական համակարգի զարգացման առումով եւս իշխանության, իշխանական թեւի քաղաքականությունը շատ ավելի արմատական է, քան այն, ինչ ամրագրված է քառյակի հայտարարության մեջ։ Կարծում եմ, որ սա էլ պրագմատիկ հաշվարկների արդյունք է՝ հասկացել են, որ ավելի լավ է ներկայացնել իրատեսական պահանջներ, քան ամպագոռգոռ հայտարարություններ անել, որոնք, միեւնույն է, չեն կատարվելու։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30