Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թող համոզված լինեն՝ 3 ամսում խնդիրները չեն լուծվելու. ՀՀԿ պատգամավոր. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 12,2014 12:38

Պատգամավորի խոսքով՝ թվարկված առաջարկությունները կարելի է տեղափոխել կառուցողական դաշտ, եթե լինի հիմնավոր ֆինանսատնտեսական վերլուծություն։

Սակայն երեք ամիս տալու գաղափարը Սուքիաս Ավետիսյանն անհասկանալի է համարում։ Նրա կարծիքով՝ ընդունելի կլիներ, եթե քառյակն ասեր՝ 3 ամիս հետո մենք կանդրադառնանք այս խնդիրներին, այլ ոչ թե հայտարարեր, որ 3 ամսից հանրահավաքներ կկազմակերպի։ «Հաստատ թող համոզված լինեն, որ 3 ամսում այդ խնդիրները չեն լուծվելու, միգուցե մի մասի շուրջ սկսվեն քննարկումներ, վերլուծությունները, կառավարության ձեռքում կախարդական փայտիկ չկա»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի ՀՀԿ-ն, եթե արդյունքում քառյակը պահանջի կառավարության հրաժարականը՝ ասաց. «Անիմաստ եմ համարում նմանատիպ խոսակցությունները, որովհետեւ եթե մտնում ենք մի դաշտ, որտեղ ուզում ենք հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ եւ դրանք լուծել համատեղ, ապա խնդիրները պետք է լուծել ոչ թե փողոցում, այլ ԱԺ-ում»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ-ականը։

Լլիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30