Շանթ Հարությունյանին, Արթուր Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Հայկ Հարությունյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Միսակ Առաքելյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին ու Սևակ Մնացականյանին այսօր դատարանում դիմավորեցին ծափերով:
Հինգերորդ դահլիճը միայն լրագրողներին է կարողացել տեղավորել: Դա Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի ամենամեծ դահլիճն է: Պաշտպանների բացակայության պատճառով հնարավոր է նիստը չսկսվի:
Շանթ Հարությունյանն ասաց՝ հրաժարվեք պաշտպաններից, դատը սկսենք:
Ալեք Պողոսյանը հրաժարվեց հանրային պաշտպան Էդիկ Աղաջանյանից, որը Արցախում է:
Կարդացեք նաև
Շանթ Հարությունյանն ասաց՝ հենց հիմի հրաժարվեք, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ այն առանց փաստաբանի ներկայության չի կարող լինել:
Մանրամասները քիչ հետո