Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են «վերլուծաբանները» բոլոր կողմերից փորձում թուլացնել քառյակին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 12,2014 12:20

Ամիսներ առաջ Հայաստանում հասարակական աննախադեպ հզոր շարժում սկսվեց կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ, ու երբ քառյակի կուսակցությունները սկսեցին համագործակցել այդ շարժման հետ, մերձիշխանական «վերլուծաբանները» միանգամից աղմուկ-աղաղակ բարձրացրեցին՝ իբր «կուսակցություններին թույլ մի՛ տվեք քաղաքականացնել ձեր շարժումը, նրանք ուզում են օգտագործել ձեզ եւ ձեր հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալ»։ Այսինքն՝ քաղաքականացնելը վատ բան էր. կոնկրետ խնդրի համար պայքարելն ու հաղթելը՝ լավ բան։ Հիմա, երբ քառյակը պահանջում է վերացնել կուտակայինի պարտադիր բաղադրիչը, այդ նույն «վերլուծաբաններն» աղմուկ-աղաղակ են բարձրացրել, իբր՝ «ինչո՞ւ քաղաքական պահանջներ առաջ չեք քաշում, ինչո՞ւ եք լծվել կոնկրետ խնդրի լուծմանը»։ Այսինքն՝ հիմա էլ հարցը քաղաքականացնելն է լավ բան, կոնկրետ խնդիր լուծելը՝ վատ։ Նույնն էլ՝ կարմիր գծերի ու արագաչափերի դեպքում։

Քանի կար՝ հասարակական շարժումները «պուպուշ» էին (որովհետեւ կոնկրետ հարցեր էին բարձրացնում), իսկ քաղաքական ուժերը՝ «քըխ» (որովհետեւ հենց այնպես, օդում իշխանափոխություն էին պահանջում): Իսկ հիմա քաղաքական ուժերը «քըխ» են, որովհետեւ… կոնկրետ հարցեր են բարձրացնում։ Իսկ «պուպուշը» բոլոր նրանք, ովքեր ֆեյսբուքում հեղափոխական կոչեր են անում։

Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել այս մուտրացիաները։ Թե՞ բացատրելու բան չկա, ամեն ինչ շատ պարզ է. կարեւորը ոչ իշխանականներին «քըխ» ասելն է, իսկ հիմնավորումը թող իրենք հորինեն՝ վերջին հաշվով, դրա համար փող են ստանում։ Անգլիական ասացվածք կա, չէ՞. «Էլ ինչո՞ւ եմ շուն պահում, եթե ստիպված պիտի լինեմ ինքս հաչալ»։
Կարելի է հարցին նայել նաեւ այլ տեսանկյունից։ Պետության եւ հասարակության համար լա՞վ կլինի, եթե այդ 12 պահանջները կատարվեն, թե՞ վատ։ Իհարկե լավ կլինի։ Իսկ ո՞ր դեպքում է ավելի հավանական, որ այդ պահանջները կկատարվեն, եթե քառյակն ավելի ուժե՞ղ լինի, թե՞ ավելի թույլ։ Բնականաբար՝ ավելի ուժեղ։ Ուրեմն ինչո՞ւ են «վերլուծաբանները» բոլոր կողմերից փորձում թուլացնել քառյակին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30