Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորի փեսան մարմնական վնասվածքներ ունի

Հունիս 12,2014 12:06

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը պնդում է, թե քրեական գործում կան որոշակի ապացույցներ, որ Գոռ Առաքելյանի նկատմամբ քննման արձանագրություն չի կազմվել:

Այսօր «Բլից ինֆո» ակումբում փաստաբանը նաեւ ասաց, որ զննության արդյունքում է պարզվել, որ Գոռ Առաքելյանի մարմնի վրա կան վնասվածքներ՝ քերծվածքներ, ինչի մասին նա հաղորդում է ներկայացրել քննչական բաժին, ինչի հիման վրա նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզել մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը: Բայց, ըստ փաստաբանի, քննչական մարմինն առանց պարզելու եւ համապատասխան ապացույցներ ձեռք բերելու, որ մարմնական վնասվածքներն առաջացել են դեպքի ընթացքում, այդ արարքը վերագրել է Ներսես Մելքոնյանին. «Իսկ ո՞վ ասաց, որ այդ վնասվածքները դեպքից առաջ չեն եղել Գոռ Առաքելյանի մարմնի վրա: Որեւէ ապացույց կա՞, որ այդ վնասվածքները հասցրել է Ներսես Մելքոնյանը»:
Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանը օրեր առաջ դատարանի որոշմամբ ճանաչվեց մեղադրյալ՝ մեղադրվում է խմբակային խուլիգանություն կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է:

Մանրամասները շուտով

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30