Արգենտինացի ֆուտբոլասերները հավատում են աշխարհի առաջնությունում իրենց կուռքերի հաղթանակին ու դրա համար պատրաստ են անել ամեն բան:
Երեկ Բելու-Օրիզոնտիում Արգենտինայի հավաքականի բաց մարզման ժամանակ վերջին վարժությունը կատարելուց հետո մարզմանը հետեւող ֆանատները ներխուժել են խաղադաշտ: Նրանք իրենց հանգիստ են պահել եւ ընդամենը ցանկացել են ողջունել իրենց սիրելիներին: Ֆանատներից մեկը վազելով մոտեցել է Մեսսիին եւ սկսել մաքրել նրա խաղակոշիկները: Ֆուտբոլիստն էլ շնորհակալությունը հայտնել է նրան գրկելով եւ որպես երախտագիտության նշան նվիրել իր մարզահագուստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Eurosport-ի
Կարդացեք նաև