Տարվա այս սեզոնին աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ավանդաբար աշակերտներն ավարտում են դպրոցը և ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ավարտողները հանձնում են՝ ավարտական, ընդունվողները՝ ընդունելության քննություններ: Լինում են այնպիսիք, ովքեր կտրվում են այդ քննություններից որևէ մեկից և նույնը փորձում են անել հաջորդ ուսումնական տարվա վերջում: Կրթական համակարգի հիմքում ընկած այս ցիկլայնությունը որոշակիորեն գործում է նաև կենսագործունեության այլ ոլորտներում:
Այդ թվում՝ քաղաքականության մեջ: Երեկ Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերը հրապարակեցին իշխանությանն ուղղված 12 պահանջները՝ իշխանությանը ժամանակ տալով մինչև աշուն: Այդ պահանջներն առանձին-առանձին քննարկելը կնշանակի՝ շարունակել զբաղվել ինքնախաբեությամբ ու համարել, որ Հայաստանում դեռևս ընդդիմություն կա: Այդ պահանջների գնահատականը ստանալու համար պետք է կարդալ ոչ թե պահանջները, այլ դրանց վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչած գնահատականները: «Կառուցողական ու արդյունավետ», «առանց արմատականության», և այլն:
ՌՈԲԵՐՏ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև