Հայաստանից հեռացած եւ հետ վերադարձած Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե, հաշվի առնելով Ուկրաինայում կատարվող վերջին իրադարձությունները, հայ գործարարների առեղծվածային սպանությունները, արդյո՞ք հայ գործարարները եւ, առհասարակ, հայերի հետագա գործունեությունը Ուկրաինայում վտանգված չեն։ Մասնավորապես հարցը վերաբերում էր փետրվարի 27-ին Դրիմում սպանված գործարար Ստեփան Ճորոխյանի, ապրիլի14-ին Դոնեցկում սպանված Ռուբեն Ավանեսյանի եւ մայիսի 25-ին կրկին Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի գործերի ճակատագրին։
– Տեղյակ չեմ, եւ հետո, ես դեսպան եմ աշխատում, եւ այս հարցը երեւի պետք է տալ համապատասխան իրավասու մարմիններին։
– Իսկ, ընդհանրապես, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որքանո՞վ են մեր գործարարների կամ հայերի հետագա գործունեությունը Ուկրաինայում ապահովված։
– Բոլոր գործարարները, անկախ ազգությունից, Ուկրաինայում գտնվում են անվտանգության պայմաններում։ Այս հարցն ինձ համար անհասկանալի է, ու կրկնում եմ՝ բոլոր գործարարներն անվտանգ աշխատում են։
Կարդացեք նաև
– Հաշվի առնելով սպանության այս դեպքերը՝մենք բազմիս խոսել ենք Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարների հետ եւ իրենք իրենց մտահոգությունն են արտահայտել խնդրի հետ կապված։ Ավելին՝ հայ համայնքի ղեկավարները մշտապես հայտարարել են, որ իրենք չեն խառնվում որեւէ ուժի գործողություններին եւ չեզոքություն են պահպանում։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Ինչպե՞ս կարող են նրանք չխառնվել՝ չքվեարկել։ Ինձ համար անհասկանալի է, ո՞նց կարող են մասնակցություն չունենալ այդ պետության կյանքին։ Միգուցե նրանք չվերադառնան իրենց հայրենիք, իրենց թոռներն ու ծոռներն ապրեն Ուկրաինայում։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում