Ընդ որում, երբեմն իրավիճակին չեն տիրապետում ինչպես ուսուցիչները, այնպես էլ տնօրենները։ Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում վերջերս փոփոխություն կատարվեց, ըստ որի, թեեւ կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակում է մնալ պարտադիր, բայց քաղաքացիները կարող են հրաժարվել դրանից՝ գործատուին համապատասխան դիմում ներկայացնելով։
Պատահական ընտրությամբ, երեկ «ՀԺ»-ն դիմել է մի քանի դպրոցներ թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում։
Երեւանի Չեխովի անվան թիվ 25 դպրոցի գլխավոր հաշվապահ Սվետլանա Նասխուլյանն ասաց, որ աշխատավարձից պահումներ չանելու մասին որեւէ դիմում իրենք չեն ստացել։ Նա փոխանցեց, որ դպրոցի աշխատակիցները մտածել են միառժամանակ ձեռնպահ մնալ այդ քայլից, մինչեւ տեսնեն, թե խնդիրն ինչ լուծում է ստանում։ Հաշվապահի խոսքով, դպրոցի 52 հոգուց կազմված կոլեկտիվի 40 տոկոսը 1974 թվականին եւ դրանից հետո ծնվածներ են։ Այսինքն՝ նրանք պետք է ընդգրկվեն կուտակային կենսաթոշակային համակարգում։
Դիմում չեն գրել նաեւ Երեւանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցի աշխատակիցները։ Տնօրեն Անահիտ Խեչումյանը նկատեց. «Այդ տարիքի աշխատակիցները քիչ են՝ հինգ հոգի, նրանք էլ անապահով չեն, երեւի դրա համար»։
Կարդացեք նաև
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում