Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային զորամասերից մեկի մարտական հենակետում արձանագրվել է մահվան դեպք: Գլխի հրազենային վիրավորումից զինվոր է մահացել: Քննություն է տարվում` պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Մարտական հենակետերում հայ զինծառայողների մահվան մասին տեղեկությունները արդեն այնպիսի հաճախակի պարբերականությամբ են ստացվում, որ այլևս հասարակության մոտ կարծեք թե բթացել է ռեակցիան:
Շատ հետաքրքրական է, որ ԼՂՀ հյուսիսային զորամասերից հայ զինծառայողի մահվան մասին տեղեկությունը ստացվում է մեկ այլ տեղեկատվության ֆոնին, որ հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցները, ու որը վերահրապարակել էր ռուսական «Ռեգնում» գործակալությունը, ինչից էլ այն տարածվել է հայկական մեդիայում: Խոսքը Նախիջևանի ուղղությամբ իբր հայկական զինուժի գրոհների մասին է, Լակադաղ կոչվող գյուղում մարտերի մասին: Հետո, իհարկե, և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից հերքվել է այդ տեղեկատվությունը, և ահա դրանից մի քանի ժամ անց տեղեկատվություն է ստացվում ԼՂՀ հյուսիսային զորամասերից մեկում մարտական հենակետում զինվորի մահվան մասին:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև