Այսօր `հունիսի 12-ին` ժ. 17:00-ին, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով խորհրդակցության մասնակիցների Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա միասնական աղոթք Մերձավոր Արևելքի և մասնավորապես Սիրիայի խաղաղության վերահաստատման համար: