ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Դավթյանից երեկ «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվել է, թե իրենց հանձնաժողովը քննարկե՞լ է Աֆրիկյանների շենքի ճակատագիրը։
Դավթյանը հայտնեց, որ նման հարց չեն քննարկվել. «Չենք քննարկել, նպատակահարմար չենք գտել։ Իսկ ինչո՞ւ քննարկենք»։
Դիտարկմանը, որ պետք է քննարկել, քանի որ հուշարձան է, Դավթյանը արձագանքեց. «Ես նման կարծիքի չեմ։ Կա «Հին Երեւան» ծրագիրը ու դրա շրջանակներում է, կարծում եմ, որ նույն շենքը նույնությամբ կվերակառուցվի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև