Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քառյակի փաստաթուղթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ… «Հրապարակ»

Հունիս 12,2014 10:38

Իշխանություններն ուղղակի ծաղրում են պահանջագրի 11-րդ կետը, եւ այստեղ նրանց հետ չհամաձայնել չես կարող։ Այդ կետով ընդդիմությունը պահանջում է իրեն «օժտել վերահսկողական գործառույթներով»։ Եթե սա բերենք խոսակցական լեզվի տիրույթ, ապա մոտավորապես հետեւյալը կնշանակի, իշխանությունն ընդդիմությանը պիտի ասի՝ ես կարմիր գծեր եմ քաշում, որ մեր ախպերը հարստանա, իսկ դու արի մեզ վերահսկի, որ չհարստանա։

Մենք գործ ունենք փիլիսոփայական լուրջ սխալի հետ։ Գողը ոստիկանին նախապես չի հրավիրում գողության վայրը, եթե վստահ չէ, որ ոստիկանն իր համախոհն է ու բաժին պետք է վերցնի։ Ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիա կարող է տալ միայն ազնիվ ճանապարհով եւ ազնիվ մղումներով իշխանության եկած ուժը։ Իշխանությանն ատամներով կառչած ուժը նման բան անել իրեն թույլ չի տա։ Դե իսկ «օժտել» բառն ուղղակի սպանում է։ ՀՀԿ-ն Աստվա՞ծ է, ինչ է, որ պետք է ձեզ մի բանով օժտի։
Քառյակի փաստաթուղթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքական ուժերի դաշինք կազմելը դեռ երաշխիք չէ այն բանի, որ դաշինքը կկարողանա անել ավելին, քան նրա մեջ մտնող ուժերից մեկը՝ առանձին վերցված։

Սա գաղափարախոսական փոխզիջումների վրա հենված փաստաթուղթ է։ 4 կուսակցություններից ամեն մեկն ունի իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը, բայց երբ փորձել են այդ քարտեզներից քիչ-քիչ արտացոլել պահանջագրում, ստացվել է խառնիփնթոր պատկեր։

Սա ոչ թե մարտավարությունների փոխհարստացման, այլ ունեցած զենքերի փոխադարձ խափանման փաստաթուղթ է։

Սա նաեւ կարեւոր բաղադրիչների բացակայության փաստաթուղթ է։ Այստեղ բացակայում է համակարգային իշխանափոխության կուռ տրամաբանությունն ու պահանջների պատճառահետեւանքային հստակ կապը, բացակայում է ՀՅԴ-ի 7 կետի տրամաբանությունը, ՀԱԿ-ի դիպուկ տերմինաբանությունը, «Ժառանգության» ռոմանտիզմը եւ, իհարկե՝ ԲՀԿ-ի խոսքահեն վճռականությունը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30