Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը:
Հետաքրքիր խոսակցություն եղավ նրա եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջեւ: Երբ վերջինս Կիսելյովին ակնարկեց, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Կիսելյովը նետեց, թե՝ «սկսեք ձեզնից»: Ապա խոսակցությունը շրջեց, թե՝ Հայաստանում ռուսերենի դերը կորել է, չկան ռուսական դպրոցներ, եւ որպես ապացույց բերեց օրինակ, թե այսօր տաքսիստը չկարողացավ հաշիվը ասել ռուսերենով:
Երբ լքում էինք ԱԺ տարածքը, հենց աստիճանների մոտ տեսանք մի «Համմեր», որը սպասում էր ինչ-որ մեկին: Քանի որ Ազգային ժողովում երեկոյան ժամը 7-ին ոչ ոք չկար՝ բացի այդ հանդիպման մասնակիցներից, որոնց թվում էին մի քանի պատգամավոր, դասախոսներ, ուսանողներ եւ լրագրողներ, մեկ էլ Կիսելյովն ու «Պուտին» ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանը, մեզ մնաց ենթադրել, որ «տաքսին», որը նստել է Կիսելյովը, հենց այդ «Համմերն» է եղել, որի վարորդը, ի դեպ, հենց նկատեց, որ ձայնագրիչով եւ ֆոտոապարատով մոտենում ենք իրեն՝ դա ճշտելու համար, մգեցրած ապակիները բարձրացրեց:
Կարդացեք նաև
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Մելանյա Բարսեղյանի
«Առավոտ» օրաթերթ
Խեղճ Դիմուլիկ..տեսնես ո՞ր տաքսի սերվիսից ա օգտվել….երեւի ռուսական արտադրության պայթած 07 ա եղել….ղըմ, ղըմ.. տեսնես ո՞նց ապատվիրել, թե՞ ձեռով ա կանգնացրել…. ու ո՞ւր ա ասել, որ քշի….հետո էլ ասում ենք, թե հյուընկալ ազգ ենք…. գուցե Դիմուլիկը ոչ թե հյուր ա, այլ տանտեր, հը՞……………………
ու որ նորից չգրեմ, ասա Բաբուխանյան Հայկ, դու շատ գիտես Ղարաբաղն ինչ ա, որ ուրիշներից էլ ասես, թե Ղարաբաղի պահով բաներ պահանջես….
Աշխարհի որ ծայրում տ..ում են՝ազգովի ասում ենք քթիս:Կիսելյովը ով է որ խառնվել ենք իրար:Տաքսու վարորդը սովետական տարիներին էլ ռուսերեն չգիտեր:1979թ. Կիև քաղաքում երկու ամիս վերապատրաստման դասընթացների էի:Ամբողջ քաղաքում ռուսերեն լեզվով ոչ մի ցուցանակ չկար,իսկ Երևանում ռուսերեն էր:Հիմա ով? է ռուսներին հավատարմության երդումներ տալիս՝հայերս՝որ ռուսերեն ,,չգիտենք,,,թե? սլավոն ուկրաինացիները՝որոնք ռուսերեն գիտեն: