Լրահոս
Օրվա լրահոսը

Հողի հարկն ու տեղական տուրքերը պակաս են հավաքագրվել

Հունիս 12,2014 00:10

Տավուշի մարզխորհրդի հունիսի 3-ի նիստում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների 2014 թվականի տեղական բյուջեների եկամուտների 5 ամսվա կատարողականը: Նա հայտնեց, որ հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1 միլիարդ 99 միլիոն 600 հազար դրամ, որը եռամսյակային համամասնություններով սահմանված եկամուտների 98,8 տոկոսն է: Հունիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 266,8 միլիոն դրամ, հավաքագրվել է նախատեսվածի 96,6 տոկոսը: 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի են հավաքագրվել 59.1 միլիոն դրամով: Սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հողի հարկը պակաս է հավաքագրվել 568.5 հազար դրամի, տեղական տուրքերը՝ 802.6 հազար դրամի չափով:

IMG_0123

 

Հողի հարկի մասի ամենացածր կատարողականներն ունեն հետեւյալ համայնքները՝ Պտղավան (10.2 տոկոս),Նորաշեն (16.7տոկոս), Հաղթանակ(24,1տոկոս), Լճկաձոր (25տոկոս), իսկ Զորական համայնքն 2014 թվականի համար նախատեսված 666 հազար դրամ հողի հարկից ընդհանրապես գումար չի հավաքագրել: Ռոբերտ Ներսեսյանը նշեց, որ մարզի համայնքապետարանները բավարար ուշադրություն չեն դարձրել հողի հարկի բազային տվյալները ճշտելու, հավաքագրված գումարները տեղեկատվական ավտոմատ համակարգ մուտքագրելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30