Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոդելային ոլորտը գայթակղիչ է»

Հունիս 12,2014 14:05

Այլապես, ըստ հայաստանցի մոդել Արթուր Գրիգորյանի,
Կարլա Բրունին չէր վերադառնա

Հայաստանում մոդելային բիզնեսը քիչ աղերսներ ունի, այսպես կոչված, արեւմտյան չափանիշների հետ: Մոդելներ պատրաստող միակ հայաստանյան հաստատությունը, որ հայտնի է գոնե ԱՊՀ-ում, «Ատեքս»-ն է:

Հայաստանցի մոդել Արթուր Գրիգորյանը, թերեւս, միակն է, որը ստացել է պրոֆեսիոնալ կրթություն՝ Սերգեյ Զայցեւի մոսկովյան դպրոցում: Նրա առաջին բեմելը կայացել է 2006թ.: Հաջորդ տարի նա երգիչ Հայկոյի հետ մեկնել է «Եվրատեսիլ», որտեղ հանդես է եկել դուդուկահարի դերով: Մեր զրուցակիցը համոզված է, որ յուրաքանչյուր աշխատանքում պետք է լինել պրոֆեսիոնալ, այլ ոչ սիրողական: Նրա խոսքերով՝ որոշ հագուստի մոդելավորողներ հաճախ հրավիրում են իբր մոդելների, վճարում նրանց 5000- 10000 դրամ եւ այդպիսով, իրենց մտածելակերպով՝ ապահովում «բարձր նորաձեւության» հայաստանյան ցուցադրություն: Մինչդեռ պրոֆեսիոնալ մոդելի մեկանգամյա մուտքը, օրինակ՝ հենց Մոսկվայում, գնահատվում է $2000, էլ չեմ խոսում հանրահայտ «Վիկտորյա Սիքրեթի» մոդելներից Ադրիանա Լիմայի մասին, որի մեկ պտույտը արժե 5000 դոլար:

model-4

«Առավոտի» հետ զրույցում մոդելը, որը նաեւ ֆոտոմոդել է, նշեց, որ մեր ազգը բարդույթներից աստիճանաբար ձերբազատվում է, նկատելով, որ եթե կային ժամանակներ, երբ կիսամերկ լուսանկարվելը համարվում էր ամոթ, ապա այսօր պատկերն այլ է:

model-2

Արթուր Գրիգորյանը՝ երգչուհի Անուշ Ավագյանի հետ:

Հետաքրքրվեցինք, թե Մոսկվայում ուսման ընթացքում ապագա մոդելներին ինչպես էին պատրաստում: «Ֆոտոմոդելի դեպքում ամենակարեւորը տեսախցիկի հետ աշխատելն է, մոդելի դեպքում էլ՝ ամեն օր վարժանքները մասնագետի հսկողությամբ: Իմ բախտը բերել է, քանի որ Երեւանում ավարտել եմ պարարվեստի պետական քոլեջը, այսօր էլ հանդիսանում եմ Ազգային օպերային թատրոնի բալետի արտիստ, այսինքն՝ ամեն օր մարզասրահ այցելելու փոխարեն՝ «մարզվում» եմ թատրոնում: Իմ դեպքում պարը լրացնում է մոդելային արվեստին եւ հակառակը»,- հայտնեց Արթուրը: Նա ափսոսաց, որ մեզանում մոդելային ոլորտում կրթության պակասի հետեւանքով հայաստանցի որոշ մոդելներ հայտնվում են Արեւմուտքում. «Օրինակ՝ Նանի Կազարին, որն իր մասնագիտության մեջ կատարելագործվելու համար ժամանակին մեկնել էր ԱՄՆ, այսօր համարվում է ամերիկյան այդ ինդուստրիայի նշանավոր դեմքերից մեկը: Բեմը թողնելուց հետո ես էլ գուցե մեկնեմ Ամերիկա: Բայց դեռ մտմտում եմ, որովհետեւ դեռ մի 10 տարի իբրեւ բալետի արտիստ հանդես գալու ժամանակ ունեմ, նաեւ հուսով եմ, որ մոդելային ոլորտը Հայաստանում այդ ընթացքում տեղից կշարժվի: Առայժմ պայմանագիր եմ կնքել Արաբական Էմիրությունների գործակալություններից մեկի հետ ու ժամանակ առ ժամանակ այնտեղ անցկացնում եմ ֆոտոսեսիաներ: Իսկապես գայթակղիչ ոլորտ է, հակառակ դեպքում՝ Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, ֆոտոմոդել Կարլա Բրունի-Սարկոզին տեւական դադարից հետո կրկին չէր վերադառնա…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30