Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն օրեցօր բարդանում են»

Հունիս 12,2014 14:09

«Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ մենք դեռ աշխատանք ունենք հասարակության մտածելակերպի փոփոխման հարցում, ինչու չէ նաեւ անելիք ունենք հենց իրենց` հաշմանդամների մտածելակերպի փոփոխման վերաբերյալ»: Այդ մասին «Առավոտ»-ի հետ հարցազրույցում ասում է վերջերս Վանաձորում բացված «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հ/կ նախագահ Անուշ Ասլանյանը: Նա տեղեկացնում է, որ կազմակերպությունը ստեղծվել է երեք կազմակերպությունների շնորհիվ ` «Հույսի կամուրջ», «Առաքելություն արեւելք», «Սկարպ» եւ գործունեություն է ծավալելու Լոռու մարզի տարածքում: «Մեր առաքելությունն է նպաստել Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիակատար իրացմանը եւ նրանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին»,- նշում է Անուշ Ասլանյանը: Կազմակերպության նախագահը հավելում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները օրեցօր բարդանում են, նրանց իրավունքները հաճախ են խախտվում հատկապես կրթական հաստատություններում: «Բազմաթիվ են դեպքերը, երբ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ թե կրթական, թե աշխատանքային իրավունքի խախտումներ են կատարվում ինչպես հանրակրթական հաստատություններում, այնպես էլ մանկապարտեզներում: Մենք խնդիր ունենք երեխաների, ինչու չէ նաեւ արդեն դեռահասների ինտեգրման հետ կապված, քանի որ մյուս ծնողները, տնօրինությունը մեծամասամբ դեմ են լինում նրանց»,- բացատրում է նորաստեղծ կազմակերպության նախագահը եւ նկատում, որ ստեղծվել են հենց այդ խնդիրները լուծելու համար:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30