Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթած նախկին ԲՀԿ-ական ավագանու անդամը զգուշացնում է ԴԱՀԿ եւ «ՎՏԲ-Հայաստան բանկի» ղեկավարներին

Հունիս 12,2014 14:24

Վանաձոր համայնքի ավագանու անդամ, նախկին ԲՀԿ-ական Արմեն Այվազյանը (լուսանկարում), որն աչքի է ընկել առավելապես իր անկախ կեցվածքով, արդեն գրեթե մեկ տարի է՝ չի մասնակցում ավագանու նիստերին՝ երկրից արտագաղթած լինելու պատճառով: Ռոստովից «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, որ օտար միջավայրին այդպես էլ չի հարմարվում, աշխատանքից էլ գոհ չէ: Այնտեղ տարբեր զբաղմունքներով է գումար վաստակում, բայց Հայաստանի համեմատ ծախսերն էլ շատ են, եւ արդյունքը գրեթե նույնն է ստացվում: «Այսօր գտնվում եմ արտագաղթածների մեջ՝ ոչ իմ կամքով, ուզում եմ ընտրողներս իմանան, որ հնարավորության դեպքում անպայման կվերադառնամ: Աշխատանքի խնդիր ունեմ, դրա համար եմ լքել երկիրը: Եթե մեր երկրի իշխանություններն ուզում են, որ արտագաղթը քչանա, հեռացածներն էլ վերադառնան, թող գործ տան, աշխատանքով ապահովեն մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ծառայել, աշխատել են երկրի համար: Իմ օրինակով՝ 2 գումարման ավագանու անդամ եմ եղել, աշխատել ժողովրդիս համար, իսկ հիմա հայտնվել եմ դրսում՝ խնդիրներով հանդերձ, ու կարոտում եմ երկիրս»,- ասում է Ա. Այվազյանը:

Հայաստանում նրան աշխատանքի խոստումներ տրվել են, բայց ոչ մեկը իրականություն չի դարձել: Երկիրը լքելուց առաջ էլ անձամբ դիմել է Վանաձորի քաղաքապետի եւ Լոռու մարզպետի աջակցությանը, բայց ապարդյուն:

«Անձնագիր էլ ունեմ ռուսական, բայց ռուսից զզվում եմ: Ավելի լավ է աշխատել քիչ, սակայն հայրենիքում, որովհետեւ Ռուսաստանը մնում է մեզ օտար, եւ ես չէի ուզենա այստեղ երեխա մեծացնեմ»,- ավելի է անկեղծանում Ա. Այվազյանը:

Հարցին՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարությունը չի՞ հետաքրքրվում Լոռիում նախընտրական եւ հետընտրական ակտիվ գործունեություն ծավալած իրենց կուսակցության անդամի ներկայիս սոցիալական վիճակով, նախկին ԲՀԿ-ականը միայն պատասխանում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, թեեւ շարունակում է նորմալ հարաբերություններ պահպանել նախկին ղեկավարների հետ: Աշխատանքի հնարավորության մեկ այլ տարբերակ էլ կա. տաշիրցի մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանն ընդլայնում է իր առեւտրի ցանցերը եւ նոր «Ռիո» է կառուցում Ռոստովում, չի՞ մտածում Ա. Այվազյանն աշխատանքի հարցով դիմել հայրենակցին: «Ճիշտն ասած՝ չեմ դիմել, բայց ցանկություն ունեմ դիմելու, որովհետեւ գտնում եմ, որ արտերկրում սկզբի համար օգնություն միշտ էլ հարկավոր է, եւ օգնության համար շնորհակալ կլինեմ»,- հույս է տածում Ա. Այվազյանը:

Բայց օտարության մեջ իր զբաղվածության հարցը մի կերպ լուծող երիտասարդն այս պահին հայրենիքում ծագած՝ ավելի լուրջ խնդրի առջեւ է հայտնվել: «ՎՏԲ-Հայաստան բանկից» տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով վարկի դիմաց չորս տարի առաջ նա գրավադրել էր իրեն պատկանող անշարժ գույք, այդ թվում՝ բնակելի տունը: Հետագայում, սակայն, Ա. Այվազյանի խոսքով, բանկը հաշվարկը կատարել է ոչ թե 10, այլ 73 տոկոսով՝ չհաշված տույժերը, եւ արդյունքում իր պարտքն արհեստականորեն ուռճացվել է: 600 հազար դոլարից նա 300 հազարը վերադարձրել է, բայց վարկատուն պնդում է, որ դեռ պարտք է 500 հազար դոլար: ԴԱՀԿ-ն Ա. Այվազյանի սեփական տունը պարտքի դիմաց աճուրդի էր հանել, բայց այն այդպես էլ չկայացավ, եւ հիմա բանկն է վաճառում այն: Ի դեպ, նշվում են պաշտոնյաների անուններ, որոնք հավանական գնորդներ են:
«Ես ուզում էի նաեւ հայտարարությամբ հանդես գալ եւ զգուշացնել ԴԱՀԿ-ի, բանկի ղեկավարությանը եւ մարդկանց, որ Վանաձորի Բանակի 21 հասցեում գտնվող տունն իմ սեփական գույքն է, ես ինքս վաճառում եմ շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ 250 000 դոլարով, որը շատ էժան է այդ տան համար, իսկ այն մարդկանց, ովքեր կփորձեն այլ ճանապարհներով ձեռք բերել այն, ընդամենը կասեմ՝ հեռու մնացեք վտանգավոր գործարքներից: Խոսքս ուղղում եմ ցանկացած տիպի պաշտոնյայի»,- նախազգուշացնում է Արմեն Այվազյանը:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    600 000 $՞……………

  2. Gohar says:

    Հարգելի Արմեն մենք միմյանց չենք ճանաչում բայց ծանոթ դեպք է Հայաստանում բոլոր բանկային համակարգը աշխատում ե միայն մեկ արնախում վիշապի համար հատկապես ՎՏԲ բանկը անգրագետների հավաքածուներ են ոչ մեկը իրանց գործից գաղափար չունեն մենակ մարդկանց թալանելով են զբաղվում շատ ցավում եմ որ նման իրավիճակում եք հայտնվել Ձեզ նմա ելի շատ մարդկանց են վնասւմ ւ դրանց հետեվում կանգնած են բարձր պաշտոնյաներ կարելի ե ասել մոլախոտեր որ բարձրանալով մեզ խեղդում են իմացեք որ մենակ չեք վերջապես պիտի վերացնենք այդ մոլախոտերին թեպետ նրանց արմատները շատ խորն է, իմացեք հարգարժան պաշտոնյաներ ձեր ճխճիմ անձնավորության վերջը գալու է, նման խնդիրներ ունեցող մարդկան որ ուսումնասիրում ենք այդ մարդիկ բոլորն ել տանջվելով են ստեղծում այն ամենը ինչը որ դուք ուզում եք թալանել առանց տանջանքի, վախեցեք են մարդկանցից ովքեր տանջանքով են աշխատում ու ստեղծում նրանց վրեժը շատ շատ շատ ցավոտ է լինում Արմեն ջան քո գործերին մախտում եմ հաջող ընթացք ու պայքարի ունեցածիտ համար դու մենակ չես…….

  3. Lilit says:

    Գոհար ջան դուք համոզված եք որ Արմենը արդար քրտինքով է աշխատել ու կառուցել էդ տունը??? հետաքրքիր ա ինչպես, թողեք իրենք իրնց խնդիրները լուծեն, իս վերցրած պարտքերը մարել է պետք, անկախ նրանից թե ով և ումից է վերցնում, վեցնելոււց առաջ է պետք մտածել, և հետո գույություն ունի վարկային պայմանագիր, որ միակողմանի փոփոխման ենթակա չէ և որը հուսամ առանց ծաանոթանալու չի կնքել պարոն ավագանին

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30