Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոնթեն, «Բեկորն» ու «Դուշմանը» այդպես էլ ուշադրության չարժանացան

Հունիս 12,2014 14:35

Արցախյան հերոսներին ճանաչելի դարձնելու համար հանգստյան օրերին Սիրահարների այգում միջոցառում էր կազմակերպվել: Հերոսների՝ Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս), Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Ղուլյանի (Բեկոր), Վարդան Ստեփանյանի (Դուշման), Մովսես Գորգիսյանի լուսանկարները տեղադրված էին ստենդների վրա, երկրի դրոշն էլ՝ հայոց եռագույնը, ձգվում էր այգու մի հատվածով, որի վրա նույնպես պատերազմից դրվագներ պարունակող լուսանկարներ էին՝ խրամատում քնած ազատամարտիկ, արկի պայթյունից պատսպարված զինվոր եւ այլն: Ցուցատախտակին՝ լուսանկարների կողքին, հերոսների կյանքի ու սխրագործությունների մասին պատմություններն էին:

Ազգային, հերոսամարտի թեմատիկայով այս ցուցահանդեսը կազմակերպել էին մի խումբ երիտասարդներ, որոնք փորձում էին մարդկանց հիշեցնել, ուշադրությունը հրավիրել մեր իսկական հերոսների վրա եւ մասնավորապես՝ իրենց հասակակիցների մեջ հայրենասիրություն արթնացնել:

Monte-3 Monte-2 Monte-1

Ուշագրավ է, որ արցախյան պատերազմի հերոսներին «վերակենդանացնելը» համընկավ Անաստաս Միկոյանի արձանի դնել-չդնելու քննարկումների հետ, որի ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ առաջարկում են Միկոյանի արձանի փոխարեն մեր ազատամարտիկների արձանները դնել:
Ամեն շարքային միջոցառումից մարդաշատ այս այգին այդ օրը համարյա դատարկ էր, իսկ ավելի կոնկրետ՝ ցուցահանդեսի հատվածում հատուկենտ անցորդներ էին: Հերոսների նկարներով հետաքրքրված էին հիմնականում տարեց մարդիկ, որոնք նկարներն էին ուսումնասիրում, կարդում նրանց կենսագրությունները եւ այլն: Այգու մյուս հատվածում տասնյակ երիտասարդ աղջիկներ ու տղաներ կային. ամեն մի ծառի, թփի մոտ նկարվում էին եւ այնպիսի զգուշությամբ էին նկարվում, որպեսզի հանկարծ հերոսների նկարները չհայտնվեին նրանց լուսանկարներում: «Առավոտ»-ը այգում զվարճացող երիտասարդներից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ են՝ ում նկարներն են, ինչին ի պատասխան՝ աղջիկներից մեկն ասաց՝ ֆիդայիներ են, էլի, որ ուզենամ՝ կմոտենամ կկարդամ:

Երիտասարդներից մեկն էլ հարցից «գլուխն ազատելու» համար նկատեց՝ ժամանակ չունեմ, չնայած նա՝ ընկերուհուն թեւանցուկ, այգում ճեմում էր:
Մի քանիսին էլ ընդհանրապես չէր հետաքրքրում, թե ինչ լուսանկարներ են, թեեւ անցնում էին դրանց կողքով:

Ազատամարտիկների՝ տանկի վրա, զենքը ձեռքներին, հաղթանակած կերպարով նկարները, թվում էր, գոնե տղաներին պետք է հետաքրքրեին, սակայն նրանք էլ տարված էին այգում ճեմող երիտասարդ աղջիկներով եւ պաղպաղակ ուտելով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30